Եվրամիության հետ կնքված Վրաստանի ասոցացման մասին համաձայնագիրը ոչ մի կերպ չի խոչընդոտի Թբիլիսիի եւ Բաքվի երկկողմ հարաբերություններին, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին:

«Վրաստանի հետ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումից հետո մեզ մոտ մի փոքր իրավական դաշտն է փոխվում, սակայն դա ոչ մի դեպքում չի ազդի մեր հարեւանների, Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա: Այդուհանդերձ, մենք ցանկանում ենք որոշ մանրամասներ ճշգրտել, որպեսզի մեր երկու պետությունները դրանից միայն շահեն», - նշել է Ուսուպաշվիլին Բաքվում լրագրողների հետ զրույցի ընթացքում:

Նրա խոսքով՝ Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը այցի շրջանակներում հանդիպում կանցկացնի Ադրբեջանի ղեկավարության հետ:

«Մենք հանդիպում կանցկացնենք երկրի ղեկավարության հետ: Այս այցի շրջանակներում մենք քննարկենք երկկողմ համագործակցության հարցերի լայն սպեկտրը», - ընդգծել է Ուսուպաշվիլին՝ նշելով երկկողմ հարաբերությունների ելակետային հարցերում Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ հիանալի փոխըմբռնման մասին:

Վրաց խորհրդարանի նախագահի խոսքով՝ հանդիպումների ընթացքում կարծարծվեն նաեւ տնտեսական եւ իրավական հարցեր, հաղորդում է «Վրաստանի Նորությունները»: