Ուտար-Պրադեշ հնդկական նահանգում վայրի կենդանիների փրկության բարեգործական կազմակերպության ակտիվիստները ազատ են արձակել Ռաջի անունով ծեր փղին: Տիրոջ դաժան վերաբերմունքից փրկվելուց հետո փիղն արտասվել է, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ին:
Ռաջիի տերը (նրա անունը չի հաղորդվում) 50 տարի շարունակ նրան փշալարե շղթաների մեջ է պահել, ծեծել եւ նվաստացրել նրան: Ամեն օր փիղը ստիպված է եղել խոնարհվել փողոցի անցորդների առաջ: Կենդանու սննդակարգը կազմել են անցորդների տված կերերն եւ մայթերի աղբը:
Ռաջիի ճակատագրով հետաքրքրվել են կենդանիների պատշպաններն: Երբ ակտվիստներին վերջապես հաջողվել է փղին ազատություն շնորհել, կենդանու աչքերից արցունքներ են հոսել:
Փղի կյանքի միջին տեւողությունը կազմում է 60-70 տարի: Կենդանին մեծ է համարվում 20 տարեկանից: Եթե խոսքը տնային փղի մասին է, ապա վերջինիս «աշխատանքային գործունեությունը» սովորաբար 16 տարի է տեւում՝ ավարտվելով 40 տարեկանին մոտ: Սակայն անազատության մեջ կենդանիները հազվադեպ են երկար ապրում, ընտանի դարձրած եւ կրկեսային փղերի կայնքի միջինի տեւողությունը մոտ 25 տարի է կազմում:






























