ՌԴ-ը վերլուծության կենթարկի Մոլդովայի՝ ԵՄ-ի հետ ասոցացման հնարավոր ռիսկերը եւ ռուսական տնտեսության պաշտպանության համար անհրաժեշտ որոշում կկայացնի, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

«Պետք է վերլուծության ենթարկել այդ քայլերի եւ Մոլդովայի կողմից համապատասխան առեւտրային գոտի ստեղծելու որոշման բոլոր հնարավոր ռիսկերը մեր առեւտրատնտեսական հարաբերությունների համար, ներառյալ իհարկե երկկողմանի հարաբերությունների, ապահովել ռուսական շուկայի համար հուսալի պատշպանություն», - ասել է Մեդվեդեւը փոխվարչապետների հետ խորհրդակցության ընթացքում:

Նա ընդգծել է, որ այդ իրավական մեխանիզմները նախատեսած են ԱՀԿ եւ Մաքսային միության շրջանակներում:

«Բնական է, որ այդ հարցերը պետք է լուծվեն Մաքսային միության մեր գործընկերների հետ, սակայն ժամանակի գործոնի եւ Մոլդովայի խորհրդարանի կողմից փաստաթղթի վավերացման, եւ ԵՄ խորհրդարանի կողմից նախատեսվող վավերացմամբ պայմանավորված, մենք պետք է որոշում կայացնենք ամենամոտ ժամանակում», - ընդգծել է Մեդվեդեւը:

Հիշեցնենք, որ Մոլդովան ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրել է հունիսի 27-ին Վրաստանի եւ Ուրաինայի հետ միասին: