Ուկրաինայի ֆինանսական մոնիթորինգի պետական ծառայությունը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ նրա  հարազատների հաշիվներին արգելափակվել է 1,42 միլիարդ դոլար, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը:

Ներկայումս գերատեսչությունը շարունակում է Յանուկովիչի ակտիվների, ինչպես նաեւ նրա հետ կապված ռեզինդենտ ընկերությունների որոնումները:

«Ուկրաինայի ֆինանասական հետախուզության կողմից արգելափակված ընդհանուր գումարը կազմում է 1,42 միլիարդ դոլար», — նշում է մոնիտորինգի ծառայությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ծառայությունը հայտնաբերել է օֆշորային գոտիներում  գրանցված 42  ընկերություն, որոնք  ուղղակիորեն կապված են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ նրա շրջապատի հետ: Այն ժամանակ վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել էր, որ   19 ընկերության հաշիվներ արգելափակվել են:  Դրանցում պարունակվող գումարը կազմում է  1,34 միլիարդ դոլար: