Ռուսաստանը պատրաստ է «Հարավային հոսքի» հարցով կառուցողական երկխոսություն սկսել շահագրգիռ բոլոր կողմերի հետ: Այս մասին բուլղարական լրատվական «Ֆոկուս» գործակալությանը հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա ընդգծել է, որ գազատարի շինարարությունից կշահի ինչպես Ռուսաստանը, այնպես էլ եվրոպացի սպառողները, այդ թվում` Բուլղարիան:
«Մենք գիտենք, որ Եվրահանձնաժողովն ունի իր տեսակետը գազատարի շինարարության եւ հետագա գործունեության հարցում` ԵՄ «Երրորդ էներգահոսքի» դրույթների համատեքստում: Մեր կողմից գիտակցում ենք, որ նախագծի իրականացման հիմնարար իրավական փաստաթուղթը Ռուսաստանի եւ «Հարավային հոսքի» անդամ երկրների երկկողմ միջկառավարական համաձայնագրերն են», — նշել է նախարարը:
Ըստ նրա` «ԵՄ-ի օրենսդրությունը չպետք է խոչընդոտի նախկինում ձեռբերված պայմանավորվածություններին»:
«Մտադիր ենք շարունակել հետեւողականորեն առաջ տանել այս նախագիծը: Չի կարելի թույլ տալ, որպեսզի Եվրոպան օգտագործեն որեւէ մեկի շահերի համար, որպեսզի մեր ընդհանուր մայրցամաքը դառնա անհեռատես գաղափարացված մոտեցումների գերի», — հայտարարել է Լավրովը:
Նա նաեւ հավեել է, որ Մոսկվան պատրաստ է «կառուցողական երկխոսության շահագրգիռ բոլոր կողմերի հետ»:





























