Ռուսաստանը չի բացառում Մերձավոր Արեւելքում անկախ Քուրդիսատանի եւ այլ նոր սուբյեկտների ձեւավորման հնարավորությունը, եթե ահաբեկիչների գործողությունները հանգեցնեն Իրաքի տապալմանը, սակայն կողմ է Իրաքի տարածքային ամբողջականությանը, հայտարարել է Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:

«Մենք ուղղորդվում ենք նրանով, որ Իրաքը եղել եւ մնում է միասնական պետություն, ունի սահմանադրություն, որով եւ պետք է առաջնորդվի երկիրը: Դա վերաբերում է նաեւ իրաքյան պետությունում գտնվող քրդական ինքնավար շրջանին», - նշել է ռուս դիվանագետը, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:

«Այլ հարց է, եթե կենտրոնախույս գործընթացներ տեղի ունենան եւ ահաբեկիչների հարվածների տակ <…> եւ ինչ-որ պետական նոր կազմավորումների ստեղծումը …<…> Այդ դեպքում հնարավոր է ամեն ինչ, այդ թվում եւ՝ կրոնա-գաղափարախոսական պատկերացումների, ինչպես նաեւ վրա բնակչության էթնո-դավանանքային պատկանելիության վրա հիմնված նոր պետություններ», - ասել է Բոգդանովը՝ պատասխանելով հարցին՝ ինչպես է Ռուսաստանը վերաբերում անկախության մասին հանրաքվե անցկացնելու իրաքյան քրդերի ծրագրերին: