Մեքսիկայի հարավ-արեւելյան ափերի մոտ 7,1 մագնիտոդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տապաչուլա քաղաքից 35 կմ հեռավորություն վրա, իսկ ստորերկրյա ցնցումների օջախը՝ 75 խորության վրա, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Ցունամիի վտանգի մասին եւս ահազանգ չի ստացվել: