Բուլղարիան Ռուսաստանին չի դիմել Եվրասիական տնտեսական միությանը միանալու հնարավորության առնչությամբ, սակայն Մոսկվայում ձգտում են եվրատլանտյան տարածաշրջանում այնպիսի տարածք ստեղծել, որտեղ բոլոր երկրները զարգացման համար հավասար եւ շահավետ հնարավորություններ կունենան: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այս մասին այսօր հայտարարել է իր բուլղարացի գործընկեր Քրիստիան Վիգենինի հետ բանակցություններից հետո՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք Բուլղարիան եվրասիական ինտեգրացիոն նախագծին միանալու հեռանկարներ ունի: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը:

«Ես չեմ հիշում, որ Բուլղարիան դիմեր Եվրասիական նախագծին միանալու խնդրանքով,- ասել է նա:- Բայց մենք կողմնակից ենք, որպեսզի Եվրատլանտյան տարածաշրջանում բարենպաստ պայմաններ ստեղծվեն Եվրամիության, Եվրասիական միության անդամ կամ ոչ մի միության մաս չկազմող բոլոր պետությունների համար»: