Ֆրանսիայի խորհրդարանի պատվիրակությունը եռօրյա ժամկետով ժամանել է ԼՂՀ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, այցի ընթացքում ֆրանսիացի խորհրդարանականները կհանդիպեն ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, արցախցի պատգամավորների հետ, ինչպես նաեւ կայցելեն Ֆրանսիական մշակույթի համակիրների ընկերակցություն:

Հունիսի 9-ին նրանք կայցելեն Գանձասարի վանք եւ կհանդիպեն Արցախի հասարակական կզմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նույն օրը երեկոյան նախատեսված է հանդիպում երկրի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Այցելության վերջին օրը Ֆրանսիացի խորհրդարանականներին կընդունի Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը:

Ֆրանսիական պատվիրակության կազմում են Առլետ Գրոսկոստը, Պասկալ Կրոզոն, Ռիշար Մալյեն, Ռենե Ռուկեն, Ֆրանսուա Պոշբլուան, Միշել Դիֆենբակերը, Ժան-Պյեռ Դելանուան: Նրանց ուղեկցում է Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը: