Լոս-Անջելեսում հանգստյան օրերին օրգանական մարիխուանայի աճեցման իր տեսակով առաջին տոնավաճառն է բացվել, որտեղ իրենց ապրանքն են ներկայացրել ողջ երկրից ժամանած տասնյակ ֆերմերները:

«Մենք ունենք սառնաշաքար, շոկոլադե բատոնների եւ «տիեզերական փոշի», - իր տեսականին է ներկայացրել վաճառողների մեկը:

Տոնավաճառ մտնելու հերթը 100-ավոր մետրեր է ձգվել: Մարիխուանա ձեռք բերել ցանկացողները բացարձակապես տարբեր են եղել. ռոքերներ, երիտասարդբեր, միջին տարիքի մարդիկ:

Այդուհանդերձ, մարիխուանա գնելու համար բժշկի բաղադրատոմս է պահանջվում, քանի որ Քալիֆորնիան թույլ է տալիս ծխել մարիխունա միայն բժշկական նպատակներով: Իշխանությունների որոշմամբ, թույլատվում է գնել եւ պահպանել 28 գրամից ոչ ավելի մարիխուանա, ավելի մեծ քանակությունը տուգանքով եւ քրեական պատասխանատվությամբ է սպառնում, հաղորդում է Mignews-ը:

ԱՄՆ-ի համար տնտեսապես շահավետ է մարիխունայի վաճառքի թույլատրումը, քանի որ դրա իրացումը բյուջեին 47 մլրդ դոլարի եկամուտ է ապահովվում այն նահանգներում, որտեղ վաճառքը թույլատրվում է: