Իտալիայում փակվել է երկրի ամենափոքր դպրոցը: Սիցիլիայից ոչ հեռու գտնվող Ալիկուդի կղզու ուսումնական հաստատությունը դեպի ծով տեսարանով բաց պատշգամբ էր, որտեղ դասեր էին անցկացնում երեք աշակերտի համար:

Այս տարի վերջին աշակերտն ավանտական քննություն է հանձնել: Այժմ մոտակա բնակավայրերում միայն փոքրիկ երեխաներ են մնացել, ովքեր դեռ դպրոց չեն հաճախում:

Euromag-ի փոխանցմամբ, Միրկո, Վալենտինո եւ Գաբրիել անունով երեք աշակերտների մասին 2011 թվականի մայիսից մինչեւ 2014-ի մայիս փաստագրական ֆիլմ է նկարահանվել: Այն պատմում է ոչ միայն աշակերտների, այլեւ ուսուցիչների դժվար աշխատանքի մասին, ովքեր տեսախցիկի առջեւ պատմում են նման արտասովոր դասարանում առաջացող խնդիրների մասին: