Ամերիկյան գիտնականներն ահազանգում են. մարդկանց վրա շնաձկների հարձակումների դեպքերն ԱՄՆ-ում տարեցտարի ավելանում են: Այդ տեղի է ունենում մի շարք պատճառներով:
Ֆլորիդայից հետազոտող Ջորջ Բերջեսն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ շնաձկների ակտիվությունը կապված է հանգստացողների թվի ավելացման հետ: Այդ կերպ մարդիկ բնական խայծ են դառնում գիշատիչների համար:
Ըստ Myjane-ի, այս ակտիվությունը նույնպես իր պատճառներն ունի. զբոսաշրջիկներին գրավում է օվկիանոսի տաք ջուրը, որը վերջին տարիներին գլոբալ ջերմացման հետեւանքով ավելի է տաքացել: Բացի այդ, Կալիֆորնիայի ափերին զգալիորեն ավելացել է շնաձկների թիվը, ինչը գիտնականները համարում են օվկիանոսում գիշատիչների համար բարենպաստ իրավիճակի ցուցանիշ:
Միայն անցյալ տարվա ընթացքում շնաձկները հանգստացողների վրա հարձակվել են 47 անգամ: Ամենից շատ տուժածները Հավայան կղզիներում եւ Ֆլորիդայում են:





























