Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ապագայում հանդիպում է ծրագրում Հայաստանի իր կոլեգայի՝ Սերժ Սարգսյանի հետ: Եթե անգամ հանդիպում չկայանա, ապա պարտադիր հեռախոսային խոսակցություն կընթանա: Այդ մասին այսօր՝ հուլիսի 8-ին, մամյուլիս ասուլիսին հայտարարեց ԵվրԱզԵՍ ինստիուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպեխինը:

Հարցին՝ ինչով է պայմանավորված Եվրասիական միություն Հայաստանի անդամակցության փաստաթղթերի ստորագրման հետաձգումը, Լեպեխինը ընդգծեց. «Բոլորը հրաշալիոեն հասկանում են, որ Հայաստանի ներգրավումը ԵԱՏՀ-ին ոչ Ռուսաստանին, եւ ոչ էլ Ղազախստանին առանձնահատուկ օգուտ չի տա: Մյուս կողմից, հարցը այսպես չէ դրված, համենայն դեպս, Ռուսաստանի մոտեցումը այդպիսին չէ, Ռուսաստանը ռոմանտիկ պետություն է: Ես համաձայն չեմ, որ Ղազախստանը եւ Բելառուսը Հայաստանի անդամակցությանը դեմ են: Ես կարծում եմ, որ Ղազախստանի համար, որ որոշակի քաղաքական դիտողություններ է արել Հայաստանի հասցեին՝ իբրեւ թե ԵԱՏՀ-ին անդամակցելու անպատրաստ լիելու մասին, Հայաստանը Ռուսաստանին իր դժգոհությունն  արտահայտելու որոշակի առիթ էր»: Վլադիմիր Լեպեխինը պարզաբանեց, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Հայաստանին դիտողություն է արել՝ իրականում այն հասցեավորելով Ռուսաստանին, որը «ցանկանում էր արագացնել այդ գործընթացը, այսինքն Ռոիսաստանի վրա անուղղակի ճնշում է տեղի ունեցել»:

«Հասկանալի է, որ հայկական կողմը կպնդի, որ պատրաստ է ԵԱՏՀ-ի անդամակցությանը, սակայն Ռուսաստանը չի ցանկանա կրկնել մայիսի իրավիճակը, երբ հանկարծ Ղազախստանը ինչ-որ առիթ փնտրի կրկին քաղաքական դիտողություններ անելու», ասաց ԵվրԱզԵՍ ինստիուտի գլխավոր տնօրենը:

Նրա խոսքով՝ տվյալ դեպքում Ռուսաստանը՝ որպես Հայաստանի լոբբիստ է հանդես գալիս: «Ոչ ոք չի կարող ասել, թե երբ կստորագրվի ԵԱՏՀ-ին Հայաստանի անդամակցության փաստաթուղը: Ռուսաստանը ցանկանում է, որ դա տեղի ունենա ոչ թե հնարավորինս արագ, այլ Հայաստանի համար հնարավորինս հարմարավետ պայմաններում»: Իհարկե բանակցություններ են ընթանում, եւ Ռուսաստանը, բնական է, Հայաստանի շահերն է պաշտպանում: Դրա համար պետք է համոզված լինել, որ որոգայթներ չեն լարվի Ղազախստանի կողմից, ինչպես նաեւ Բելառուսի», նշել է Լեպեխինը՝ հավելելով, որ միայն դրանով է բացատրվում Ռուսաստանի՝ այսչափ կշռադատված եւ ժամանակային առումով ձգձգված տեսակետը:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Նազարբաեւը հայտնել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակի մասին, որտեղ կոչ էր արվում ընդունել Հայաստանին  Եվրասիական միություն միայն ճանաչված սահմաններում: Դրանից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին ընդգծել է բոլոր փաստաթղթերի՝ կարճ ժամկետներում ստորագրելու անհրաժեշտությունը՝ փաստացիորեն անտեսելով Ալիեւի նամակի հաղորդագրությունը: Սակայն պայմանավորված ժամկետը՝ հուլիսի 1-ը, վաղուց է անցել, իսկ գործընթացը ձգձգվում է: