Մենք դեմ ենք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, մենք կողմ ենք Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ իրավահավասար համագործակությանը: Այդ մասին այսօր՝ հուլիսի 8-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Ռաֆֆի Հովհաննիսյանը:
«Իշխանությունը չի վայելում ժողովրդի աջակցությունը, որպեսզի ստորագրի անդմակցության պայմանագիրը: Եթե Հայաստանը ցանկանա, ապա կարող է դիտորդի իրավունք ստանալ ցանկացած միությունում, սակայն չանդամակցի դրան», - նշել է Հովհաննիսյանը: Ընդդիմադրի կարծիքով, ԵԱՏՀ-ին Հայաստանի անդամակցությունը հետաձգել են, քանի որ Մաքսային միության երկրները կարծում են, որ «Հայաստանը իր ոչ լեգիտիմ իշխանության հետ իրենց գրպանում է, եւ հիմա նրանք աշխատում են Ադրբեջանի ուղղությամբ»: «Հայաստանի իշխանությունը լեգիտիմ չէ եւ չի կարող ստորագրել պայմանագիրը», - ընդգծել է Ռաֆֆի Հովհաննիսյանը:




























