Ուկրաինական «Նավթոգազ»-ը 838 մլն դոլար չի վճարել ռուսական գազի դիմաց, որը մատակարարվել է այս տարվա հունիսի 1-ից մինչեւ 16-ը: Մասնավորապես, Ուկրաինան հունիսի առաջին երկու շաբաթվա ընթացքում 1.7 մլրդ խորանարդ մետր գազ է ստացել: «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միրլլերի տեղեկացմամբ, «Նավթոգազ»-ի ընդհանուր պարտքն այսպիսով հասել է շուրջ 5.3 մլրդ դոլարի:
«Հունիսի համար վճարման ժամկետը երեկ անցել է, «Նավթոգազ Ուկրաինա»-ից մենք նորից գումար չենք ստացել»,- ասել է նա՝ հավելելով, որ այսօրվա դրությամբ չի վճարվել 11.535 մլրդ խորանարդ մետր ռուսական գազի դիմաց: «Այդ հսկայական ծավալ է, որը համապատասխանում է Լեհաստան ռուսական գազի մատակարարման տարեկան ծավալների հետ»,- Միլլերի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:
«Գազպրոմ»-ի ղեկավարը գազամատակարարման համար չվճարելու Ուկրանիայի ցանկությունը «խրոնիկ» է անվանել: Նրա խոսքով, «կանխավճարին անցումը, որը նախատեսված է պայմանագրով, միակ ճիշտ լուծումն էր»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նավթոգազ»-ի ղեկավարն Ուկրաինայի բնակիչներին կոչ է արել ձմռանը տնտեսել գազը:





























