Պատմության մեջ հեծանվորդների ամենից լայնածավալ հետազոտությունը հնարավորություն է տվել ապացուցել, որ ավելի ու ավելի մեծ ճանաչում վայելող այդ մարզաձեւը չի վնասում տղամարդու առողջությանը: Ավելի վաղ գիտնականները մտավախություն ունեին, որ հեծանվավազքի ընթացքում տղամարդու մոտ կարող են սեղմվել արյունատար անոթները, անպտղություն, արյունամիզություն առաջացնել եւ այլն:

Ուսումնասիրելով 5.282 հեծանվորդի առողջությունը՝ գիտնականները ոչ մի կապ չեն գտել տղամարդու առողջության խնդիրների եւ հեծանվավազքի հանդեպ նրա հակման միջեւ: Նման հետեւանքներ չեն գրանցվել նույնիսկ նրանց մոտ, ովքեր հեծանվի վրա շաբաթական 8 ժամից ավելի են լինում:

Միաժամանակ, բացահայտվել է, որ 50 տարեկանից մեծ տղամարդկանց մոտ օրական կես ժամից ավելի հեծանվով զբոսնելու դեպքում կրկնապատկվում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը, իսկ նրանց մոտ, ովքեր հեծանվով շրջում են շաբաթական 9 ժամ, հիվանդության հավանականությունը մեծանում է 6 անգամ: Գիտնականների աշխատանքը տպագրվել է Journal of Men's Health ամսագրում: