Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է Լոնդոնի Խորհրդարանի հրապարակում Հնդկաստանի անկախության շարժման գլխավոր գաղափարախոս Մահաթմա Գանդիի հուշարձանը տեղադրելու մասին:

Ներկայումս Դելիում այցով գտնվում են Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը եւ գանձատան կանցլեր Ջորջ Օսբորնը:

Բրիտանիան շահագրգռված է իր նախկին գաղութի հետ կապերը կարգավորելու հարցում, որն աշխարհում ներկայումս բնակչության քանակով երկրորդ երկիրն է, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Խորհրդարանի հրապարակում տեղադրված են բրիտանացի եւ միջազգային հայտնի գործիչների հուշարձանները, որոնց շարքում են Ուինսթոն Չերչիլը, Աբրահամ Լինքոլնը եւ Նելսոն Մանդելան: