Պեկինում լոլիկային մարտ է տեղի ունեցել՝ La Tomatina իսպանական հայտնի փառատոնի նմանակը: Չինաստանում նման միջոցառումն առաջին անգամ է անցկացվում: Պայքարին մոտ հազար մարդ է մասնակցել, սակայն շատ չինացիներ քննադատել են զվարճանքը:

Լոլիկային մարտը տեղի է ունեցել պեկինյան Չաոյան շրջանում: Լոլիկային կռիվը տեւել է 6 ժամ, ցերեկը ժամը մեկից մինչեւ երեկոյանը 7-ը, պարային երաժշտության ներքո: Ընդհանուր առմամբ 10 տոննա բանջարեղեն է ծախսվել, լոլիկների բույրը տարածվել է ամբողջ շրջանով մեկ, հաղորդում է Lenta.ru-ն:

Չնայած այն բանին, որ միջոցառման մասնակիցները հիացած էին լոլիկային կռվով, ոչ բոլոր բնակիչներն են կիսել նրանց հիացմունքը:

Աշխարհում ամենահայտնի լոլիկային մարտը ամեն ամառ անցկացվում է իսպանական Բուլյոնում: La Tomatina-ն անց է կացվում 1945թ.-ից: Ոչ մեծ քաղաքում ընդամենը 9 հազար մարդ է բնակվում, սական տեսարանը ավելի քան 40 հազար զբոսաշրջիկներ են գալիս դիտելու:

Իսպանական փառատոնը մեկ շաբաթ է տեւում եւ ներառում է երաժշտական համարներ, տոնավաճառ, պարեր եւ հրավառություն: