ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչությունը Twitter սոցիալական կայքում իր պաշտոնական էջի մեկ ամսյակին կապակցությամբ հումորային ճեպազրույց է անցկացրել:
ԱՄՆ-ի ԿՀՎ-ի ամենառաջին թվիթը իսկական ցնծություն էր առաջացրել. ամբողջ աշխարհից ինտերնետ-օգտատերերը գնահատել են ամերիկյան հետախույզների նուրբ հումորը. «Մենք չենք կարող հաստատել կամ հերքել, որ սա մեր առաջին թվիթն է»:
Դրանից հետո Twitter-ում վարչության հետեւորդների թիվը հասել է 670 հազար մարդ:
«Մենք այսօր 10 րոպե կտրամադրենք ձեր գլխավոր 5 հարցերին պատասխանելու համար», - հունիսի 7-ի նման գրություն է հայտնվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ի պատասխան՝ օգտատերերը տասնյակ հարցեր են ուղղել, սակայն բոլոր 5 «գլխավոր հարցերը» ԿՀՎ-ում որոշել են ինքնուրույն եւ անվրդով պատասխանել են դրանց:
«Ոչ, մենք չգիտենք, ձեր ծածկագիրը, ուստի չենք կարող այն ուղարկել ձեզ», - սա առաջին պատասխանն էր «sorrynotsorry» (ներեցեք-ներողություն չենք հայտնում) վերնագրով:
Այնուհետեւ ԿՀՎ-ում աշխատանքի հայտարարության մասին թվիթն էր, իսկ հետո ամերիկացի հայտնի հաղորդավարուհի Էլեն Դեջեներիսին «Հյուր գալու եւ «սելֆի» անելու հրավերը», հնացած անտեսանելի ինքնաթիռի մասին թվիթը, եւ վերջին հաղորդագրությունը. «Ոչ մենք չգիտենք, որտեղ է Թուփաքը»: Խոսքը Թուփաք Շակուրի մասին է, ով մահացել է 1996թ., սակայն որոշ երկրպագուներ կարծում են, որ նա չի մահացել եւ ինչ-որ տեղ է թաքնվում:





























