Ռուսաստանը ԵԱՀԿ արտակարգ նիստ է հրավիրում՝ Ուկրաինայի իրավիճակի հարցով: Բացի այդ, Ռուսաստանը Շվեյցարիայի դեսպանության միջոցով ներկայացրել է նախագիծ, որում պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ ուկրաինական ուժերը հեռացնել հակամարտության գոտուց: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Անդրեյ Կելինին:

Մոսկվան նաեւ կողմ է քաղաքացիական անձանց համար հումանիտար միջանցքի ստեղծմանը եւ մարզեր մթերքի եւ մարդասիրական օգնության շտապ առաքմանը, հավելել է Կելինը:

Ըստ նրա՝ Ուկրաինայի արեւելքում ռազմական գործողության շարունակումը կարող է հանգեցնել մարդկային աղետի: