Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն դատարան հայց է ներկայացրել Ուկրաինայի կոմունիստական կուսակցության գործունեությունն արգելելու վերաբերյալ: Այս մասին նախարարը հայտնել է Կիեւում կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը:
Պետրենկոն նշել է, որ հայց է ներկայացվել ապացույցների հսկայական բազայի վերլուծության արդյունքում, որոնք տրամադրել էին իրավապահ մարմինները՝ ՈՒԿԿ-ի հակաօրինական գործողությունների վերաբերյալ:
Ավելի վաղ՝ մայիսի 18-ին, Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը արդարադատության նախարարություն նամակ էր ուղարկել՝ Ուկրաինայի կոմունիստական կուսակցության հակասահմանադրական գործունեությանն առնչվող նյութերն ուսումնասիրելու խնդրանքով:





























