Ուկրաինայի պետական ավիածառայությունը փակել է օդային տարածքը քաղաքացիական օդանավերի համար երկրի արեւելքում, որտեղ հատուկ գործողություն է իրականացվում, հաղորդում է ԼԻԳԱ-ն:

Շաբաթ օրը ուկրաինական ուժայինները հայտարարել են, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել Սլավյանսկը եւ Կրամատորսկը: Ռուսամետ ակտիվիստները ստիպված են եղել նահանջել Դոնեցկ եւ Լուգանսկ: Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Կովալը հայտարարել է, որ շուտով ուժայինները ամբողջությամբ շրջափակման մեջ կառնեն Դոնեցկն ու Լուգանսկը, որպեսզի ստիպեն ռուսամեկ ակտիվիստներին հանձնվել:

«Թռիչքների անվտանգությունը ապահովելու նպատակով <...> փակվել է օդային տարածքը որեւէ քաղաքացիական օդանավի թռիչքի համար»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի պետական ավիածառայությունում նշել են, որ թռիչքները անհանգիստ շրջաններում կվերականգնվեն միայն իրավիճակի ամբողջական կայունացումից հետո: