Բրիտանական ավիաընկերությունը փորձարկում է օդանավերի նստատեղերի ծածկը, որը փոխում է գույնը՝ կախված ուղեւորի հուզական վիճակից:

Ըստ էության, նստատեղի այդ ծածկույթը հագեցած է բազմաթիվ սենսորներով, որոնք ւնակ են կառավարել ուղեւորի ուղեղի ալիքները եւ հարմարվել նրա տրամադրությանը՝ ըստ իրենց գույնի:

Կախված ուղեւորի հուզական վիճակից, նստատեղի ծածկը կարող է փոխել գույնը կարմիրից մինչեւ երկնագույն: Ծիծաղը առաջ է բերում դեղին գույն, ամոթը՝ կարմիր, վախը՝ կապույտ, զայրույթը՝ կանաչ, հաղորդում է Euromag-ը:

Ընկերության ղեկավարությունը հույս ունի, որ նմանատիպ սենսորները թույլ կտան գնահատել օդանավում ծառայությունների մատուցման որակը: