Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սլովենիական կողմի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցությունը: Նա կոչ է արել ԵՄ-ին չխոչընդոտել «Հարավային հոսք» գազատարի շինարարության նախագծին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք վստահ ենք, որ անհրաժեշտ է վերացնել բոլոր արհեստական խոչընդոտները այդ նախագծի իրագործման ճանապարհին եւ գործել այն միջկառավարական պայմանավորվածությունների հիման վրա, որոնք կնքվել են»,-ասել է Լավրովը:
Նրա կարծիքով՝ գազատարի շինարարությունը նպաստում է եվրոպական երկրների էներգետիկ անվտանգության ամրապնդմանը:
Իր հերթին, Սլովենիայի ԱԳ նախարար Կարլ Էրյավցեւը հայտարարել է, որ հավանություն է տալիս «Հարավային հոսք» նախագծին իր երկրի տարածքում: «Մենք ուզում ենք, որ «Հարավային հոսք»-ը անցնի մեր տարածքով»,-հավելել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Հարավային հոսք»-ը Սերբիայում «Գազպրոմի» «դուստր» կկառուցի:





























