«Google» ընկերությունը 13 լեզու է ավելացրել «Gmail» փոստային ծառայության  ինտերֆեյսում, որից այժմ օգտվում է աշխարհի օգտատերերի 94 տոկոսը:

Նախկինում 58 լեզվով հասանելի փոստն այժմ հասանելի է 71 լեզվով:

«Google»-ն աշխատել է լեզվաբանների հետ, որպեսզի լեզուները ճշգրիտ լինեն, գրում է  «PCWorld» կայքը:

«Gmail» էլեկտրոնային փոստում ավելացվել են հետեւյալ լեզուները՝ աֆրիկանս, հայերեն, ադրբեջաներեն, չինարեն (Հոնկոնգ), ֆրանսերեն (Կանադա), գալերեն, վրացերեն,  կխմերերեն, լաոսերեն, մոնղոլերեն, նեպալերեն, սինգալերեն եւ զուլու: