Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը անդրադարձել է սիրիահայերի եւ Քեսաբի խնդրին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Պատասխանելով Եվրոպայի հայ դատի հանձնախմբի նամակին, որտեղ անդրադարձ էր կատարվել Սիրիայում հայկական բնակատեղիների եւ բնակչության վրա հարձակումների խնդրին` Էշթոնի ներկայացուցիչ Վասիլիս Բոնտոսողլուն նշել է, որ Եվրամիությունը կիսում է սիրիահայերի պայմանների հետ կապված մտահոգությունները:
Էշթոնը տեղյակ է նաեւ Քեսաբի եւ մյուս բնակավայրերի վրա կատարված հարձակումներից եւ ջանքեր է գործադրում նվազեցնել Ալ-Կաիդայի եւ նրա հետ համագործակցող ուժերի ազդեցությունը Մերձավոր Արեւելքում:
«Հավատացած եղեք, որ մենք գործադրում ենք բոլոր հնարավորին միջոցները մեր ուժերի ներածին չափով ծայրահեղականության դեմ պայքարում եւ աջակցում ենք բոլոր կրոնական եւ ազգային փոքրամասնությունների խաղաղ համակեցությունը», - ասված է ԵՄ արտաքին հարաբերությունների պատասխանատուի նամակում:





























