Ֆրանսիական հայտնի Careefour ընկերության ներկայացուցիչ Քրիսթիան դե Նեյլն ընտրվել է հայ-ֆրանսիական գործարար ակումբի նախագահ:
Այս առնչությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի նախաձեռնությամբ 2012 թվականի հոկտեմբերին ստեղծված ֆրանս-հայկական գործարար ակումբի ամենամյա ընդհանուր ժողովը գումարվել է հուլիսի 8-ին Ֆրանսիայի դեսպանատանը:
Այս առիթով, 2013 թվականի հունիսից Ֆրանսիայի առեւտրաարդյունաբերական պալատների անդամ Ֆրանս-հայկական գործարար ակումբն ունի նոր ղեկավար մարմին` կազմված Հայաստանում հաստատված ֆրանսիական խոշոր ձեռնարկությունների՝ Օրանժ, ԱԳԲԱ-Կրեդի Ագրիկոլ, Գրանտ Թորնտոն, Վերիտասի գրասենյակ, Կարֆուր ընկերությունների 8 ներկայացուցիչներից:
Դեսպան Անրի Ռենոն իր գոհունակությունն է հայտնել Ակումբին, ստեղծման պահից առ այսօր իրականացրած աշխատանքի համար, շնորհակալություն հայտնեց գործարար ակումբի վարչական խորհրդի նախագահ Գրանտ Թորնտոն ընկերության նախագահ Արման Փինարբասիին ֆրանս-հայկական գործարար ակումբի զարգացման գործում վերջինիս ունեցած վճռորոշ ներգրավվածության համար:
Դեսպանն ընդգծել է գործարար ակումբի ապագա գործունեության կարեւոր խնդիրը, այն է՝ օժանդակել ֆրանսիա-Հայաստան տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը՝ գերակայություն, որն հաստատվեց նախագահներ Օլանդի եւ Սարգսյանի կողմից մայիսին կայացած Ֆրանս-հայկական գործարար համաժողովի ընթացքում:
Ընդհանուր ժողովից հետո Վարչական խորհրդի նիստը միաձայն Գործարար ակումբի նոր նախագահ է ընտրել Կարֆուր ցանցի, որը առաջիկայում իր առաջին խանութի կբացի Երեւանում, Միջին Արեւելքի տարածաշրջանի պատասխանատու պարոն Քրիստիան Դը Նալին»:





























