Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը ԱԱ կիսաեզրափակիչ փուլում Գերմանիայի հավաքականի կողմից պարտություն կրելուց հետո  հայրենակիցներին կոչ է արել «չկոտրվել»:

Գերմանիայի հավաքականը Բելու Օրիզոնտեի մարզադաշտում 7:1 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել Բրազիլիայի հավաքականին:

Այս պարտությունը ամենախոշորն էր բրազիլացիների համար: «Բրազիլիա,  ոտքի ել,  թոթափիր փոշին եւ արթնացիր», - գրել է նախագահը Twitter-ի իր էջում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Ռուսեֆը նաեւ խոստովանել է, որ «բոլոր բրազիլացիների նման  տխրել է պարտության կապակցությամբ» եւ «ցավակցում է ինչպես երկրպագուներին, այնպես էլ ազգային հավաքականի խաղացողներին»: