Հուլիսի 3-ի լուսադեմին ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ Քանաքեռի 12-րդ փողոցի 27 տան դիմացից մեքենա էին փախցրել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողություն կատարողը նախ մալուխով դրսից կապել էր դռները, նոր իր գործին անցել: Հարեւանները ինչ-որ աղմուկ լսել էին եւ տեսել, թե ինչպես է մեկը մթության մեջ հրում Նիվա» մակնիշի սպիտակ մեքենան:
Ոստիկանները 2 օր անց պարզել են, որ մեքենան գտնվում է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում:
Նախկինում երկու անգամ դատված Գագիկ Խանոյանը ոստիկանությունում խոստովանական ցումունք է տվել ու պատմել, թե ինչպես է կատարել գողությունը:
Մանրամասները տեսանյութում:











