Կամբոջայի ոստիկանությունը Քեմարակ Պումին քաղաքի մոտակայքում երեխաների հետ դաժան վերաբերմունքի ցնցող դեպք է բացահայտել: Ոստիկանությունն ու երեխաների պաշտպանության ծառայության աշխատակիցները գյուղական մի տնակում հայտնաբերել են հատակին նստած, ոտքը շղթայով սյանն ամրացրած 4 ամյա երեխայի:

Արդյունքում չորսամյա աղջկա «խնամակալին» կալանավորել են, սակայն որոշել են չպատժել՝ իմանալով աղքատիկ վիճակի մասին:

Աղջիկը ոստիկանությանը հաղորդել է, որ մեկ անգամ այնքան ծարավ է եղել, որ ստիպված է եղել սեփական մեզը խմել:

Քննությամբ պարզվել է, որ «խորթ մայրը» պարտքով գումար է տվել աղջկա կենսաբանական մորը, փոխարենը վերցրել աղջկան: Երեխային հետեւել կինը չի կարողացել, քանի որ աշխատանքի է գնացել, ուստի շղթայել է նրան սյանը:

Կինն իր վարքագիծը բացատրել նրանով, որ վախեցել է աղջկա համար: Նա, իբրեւ թե անհագստացել է, որ աղջիկը կարող էր տանից դուրս գալ, խեղդվել կամ մոլորվել:

Կինը ֆերմեր է աշխատել հյուղակից մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող հողատարածքում, եւ աղջկան սյունին է շղթայել յուրաքանչյուր աշխատանքային օր առավոտյան ժամը 7-ից մինչեւ  11-ը, իսկ հետո՝ 13-ից մինչեւ 17-ը:

Իր հերթին, կենսաբանական մայրը չի կարող իր երեխային հետ վերցնել աղքատության պատճառով, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով Mail Online-ին: