ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի, այլ երկկողմ համագործակցությունն ամրապնդելու համար:
«Մենք ինքնիշխան պետություններ ենք, մենք այդ զորավարժություններն ինչ-որ մեկի դեմ չենք անցկացնում, այլ մեր երկկողմ համագործակցության ամրապնդման համար: Մենք ոչ մի միջազգային իրավունք չենք խախտում, սա երկու պետությունների ինքնիշխան ընտրությունն է», — Իվանովի խոսքերն է փոխանցում «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավել վաղ որոշել էին հաջորդ տարի կազմակերպել հերթական զորավարժությունները՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին:





























