Չինաստանի վերահսկման փոխնախարար Յաո Ցզենկեն հայտարարել է, որ Չինաստանը պետք է սովորի ԽՍՀՄ սխալների վրա, որտեղ կոմկուսի անդամներին թույլատրվեց նահանջել կուսակցության հայացքներից եւ հանդես գալ որպես արեւմտյան գաղափարախոսության խոսափողներ, ինչն էլ հանգեցրեց երկրի փլուզման, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով «Ռեյթերս»-ը:

Ինտերնետ-օգտատերերի հետ զրույցում չին պաշտոնյան հայտարարել է կուսակցական կարգուկանոնի անհրաժեշտության մասին: Նա ընդգծել է, որ ԽՍՀՄ փլուզումից առաջ, կուսակցությունը թույլ տվեց կոմունիստներին «հրապարակավ հայտնել իրենց հայացնքները, որոնք տարբերվում էին կուսակցության գաղափարախոսությունից»:

«ԽՍՀՄ կոմկուսի շատ անդամներ եւ անգամ ղեկավարներ հերքում էին ԽՍՀՄ պատմությունը, հրաժարվում առաջավոր սոցիալիզմից եւ դարձել էին արեւմտյան գաղափարախոսության տարածողներ»,-ասել է Յաո Ցզենկեն: