Գրոհայինները, ենթադրաբար՝ «Թալիբան» շարժման անդամներ, գրոհում են Աֆղանստանի հարավային Կանդահար քաղաքի կառավարական շենքերը:
Ստացված տեղեկություններով՝ հուլիսի 9-ի առավոտյան գրոհայինները հարձակվել են ոստիկանության շենքի եւ նահանգապետի նստավայրի վրա:
Տարածաշրջանային իշխանությունների ներկայացուցիչը հայտարարել է, որ բախումների զոհ է դարձել արդեն յոթ մահապարտ եւ մեկ ոստիկան: Իշխանությունների տվյալով՝ մարտը շարունակվում է, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:





























