Բաղդադից հարավ գտնվող Էլ-Համզա քաղաքում Իրաք ոստիկանները 53 մարդու մարմին են հայտնաբերել, հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Ոստիկանության հաղորդմամբ՝ ենթադրվում է, որ նրանք զոհվել են մեկ շաբաթ առաջ գլխին եւ կրծքին ստացած հրազենային վերքերի արդյունքում: Զոհվածների անձի հաստատման եւ նրանց մահվան հանգամանքները դեռ ճշտվում են: Վարկածներից մեկով՝ տղամարդիկ կարող էին զոհվել «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» սուննի խմբավորման զինյալների գործողությունների արդյունքում:





























