Անգլիական Դերբիշիր կոմսության տարածքի  քարանձավներից  մեկում հռոմեական դարաշրջանի եւ ուշ երկաթի դարաշրջանի մետաղադրամներով սնդուկ են գտել:

Ավելի քան 2000 տարվա գաղտնարանը  հայտնաբերել է տեղի բնակիչը եւ հայտնել իշխանություններին գտածի մասին, գրում է  Vladtime-ը՝ վկայակոչելով բրիտանական լրատվամիջոցները:

Նշված վայր է ուղարկվել հնագետների խումբ՝ պեղումներ կատարելու համար: Ըստ գիտնականների՝ տարածքում նաեւ հնագույն շատ այլ իրեր կարող են գտնվել: Բացի հնագետներից, պեղումներին մասնակցում են նաեւ զինծառայողներ: