Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խորհուրդ է տվել մոռանալ հանուն Ուկրաինայի կազմ վերադարձման Ղրիմի վրա զինված հարձակման հնարավորության մասին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը իտալացի կոլեգա Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը»:
«Ես ոչ մեկին խորհուրդ չեմ կարող անել», - ընդգծել է Լավրովը: «Մեր ազգային անվտանգության դոկտրինում հստակ նկարագրվում է այն գործողությունները, որոնք կձեռնարկվեն նման պարագայում», - հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախարարը Ղրիմի՝ Ռուսաստանի կազմում ընդգրկում համարել է «ազատ կամքի դրսեւորման հիման վրա պատմական արդարության» կատարված ակտ:
«Ոչ ոք չի կարող արգելել ինչ-որ մեկին, այդ թվում եւ Ռուսաստանին, այլ տեսակետ ունենալ», - հայտարարել է Լավրովը:
Ընդ որում, Լավրովը նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է Ղրիմում արտասահմանյան քաղաքացիների, այդ թվում նաեւ՝ ուկրաինացիների եւ կազմակերպությունների շահերի պաշտպանության հետ կապված հարցերի քննարկմանը:





























