Գագաղթնաժողովին Վրաստանը ՆԱՏՕ-ից աննախատեպ փաթեթե կստանա, ինչը ավելի կմերձեցնի երկիրը դաշինքի հետ ինչպես քաղաքական, այնպես էլ ինստիտուցիոն եւ տեխնիկական համատեքստում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի հետ հանդիպումից հետո:

Նախարարի խոսքով՝ դաշինքի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաղթնաժողովին նախապատրաստման հարցերը, հաղորդում է Վրաստանը Online-ը:

«Ափաթուրայը այդ հարցերի շուրջ ՆԱՏՕ-ի անդամ 28 պետությունների ներկայացուցիչներին կծանոթացնի մեր տեսակետի հետ: Այնտեղ շատ տարրեր կան, սակայն եթե կարճ բնութագրենք, ապա կարելի է այն անվանել «ՆԱՏՕ-ում ավելի շատ Վրաստան եւ Վրաստանում ավելի շատ ՆԱՏՕ»:

Արտգործնախարարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն առաջին անգամ է մշակել նմանատիպ փաթեթ:

«Պատմության մեջ առաջին անգամ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների ռազմավարական երկխոսության մասնակից: Նման փաթեթը Վրաստանի համար ՆԱՏՕ-ի ինտեգրման իրական գործիք կդառնա», - հայտարարել է Փանջիկիձեն: