Նախորդ տարի Ապաստանի աջակցության եվրոպական բյուրոն (European Asylum Support Office) ուսումնասիրել է ՀՀ քաղաքացիների գծով 5,585 գործ: Այս մասին են վկայում 2013թ. հաշվետվության արդյունքները:
Ըստ փաստաթղթի՝ բավարավել է միայն դիմումների 9%-ը, այսինքն՝ 5,090 հայտատուներ մերժվել են: Նշվում է, որ 2013թ. 435 760 մարդ ԵՄ-ում միջազգային պաշտպանության փաստաթղթեր էրներկայացրել, ինչը 30 տոկեսով ավելի է նախորդ տարվանից:
Եվրոպայում ամենից շատ ապաստան են փնտրել Սիրիայի, արեւմտյան բալկանների երկրների քաղաքացիները: Փախստականներ ընդունող հիմնական երկրներին են Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան եւ Իտալիան:





























