Ֆրանսիական հայտնի «Քարֆուր» հիպերմարկետը Հայաստանում կբացվի սեպտեմբերին կամ ամենաուշը հոկտեմբերին: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:
«Քարֆուրը» Երեւանում իր դռները կբացի կամ սեպտեմբերին կամ հոկտեմբերին: Գիտեք ի՞նչ՝ ոնց որ մոր արգանդում պստիկ պտուղ՝ սպասում է, հասունանում է, մինչեւ կգա, կհասնի այդ պահը, երբ ինքը կթողնի այդ տաքուկ աշխարհը ու կգա այս աշխարհ: Դուք ինքներդ էլ ականատեսը եղաք, թե ինչպես երկու երկրների նախագահները այցելեցին ծնվելու շեմին գտնվող երեխային»,- ասաց նա:
Նշենք, որ մայիսի 13-ին պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ այցելել էր «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում կառուցվող ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետ:





























