Իրաքի մայրաքաղաքից հարավ գտնվող եղբայրական գերեզմանոցում թաղված են «Ալ-Քայիդա» խմբավորման զինյալների մարմինները, հաղորդում է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը: Վերջինիս տվյալներով՝ հայտնաբերվել են 55, այլ ոչ թե 53 մարմին, ինչպես ավելի վաղ էր հաղորդվել: 

Խմբավորման անդամների մարմինները հայտնաբերվել էր Բաբիլ նահանգի Էլ-Հիլա քաղաքի ծայրամասի գյուղացիական տնտեսությունների շրջաններից մեկում: Զոհվածների ինքնությունը դեռ չի հաստատվել, փաստի առիթով քննություն է սկսվել:

Իրաքում հակամարտության սրացման պայմաններում, երբ զինյալները նոր տարածքներ են զավթում, եղբայրական գերեզմանների հայտնաբերման մասին տեղեկությունները ավելի հաճախ են հայտնվում:

Փորձագետները նշում են, որ մերձավոր արեւելյան երկրում նման իրավիճակ էր տիրում նաեւ 2006-2007թթ.: Այդ ժամանակ երկրում զինված հարձակումներ էին ընթանում մուսուլման-սուննիների եւ շիաների միջեւ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: