Ուկրաինայի ԱԳՆ-ը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար պահանջել է Ղրիմը վերադաձնել Ուկրաինայի իրավասությանը եւ դադարեցնել արեւելքում ապսամբների աջակցությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»
«Ռուսաստանի հետ հարաբերությունները այն ժամանակ կկարգավորվեն, երբ վերադարձվի Ղրիմը, երբ Ռուսաստանը իր զինված ուժերը դուրս բերի ուկրաինական սահմաններից եւ դադարեցնի ահաբեկչական խմբավորումների աջակցությունը, որոնք այժմ Ուկրաինայի տարածքում են», - հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Դանիլո Լուբկիեւսկին:
Լուբկիեւսկին նաեւ ընդգծել է, որ Կիեւը Մոսկվայի հետ բանակցությունների համար հնարավորություններ է փնտրում եւ ակնկալում է իրավիճակի խաղաղ կարգավորում:
Ավելի վաղ, Դոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանչենկոն հայտարարել էր, որ նախագահ Պորոշենկոյի կողմից Ռուսաստանի եւ ԼԺՀ ու ԴԺՀ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ Սվյատագորսկում բանակցությունների հաջորդ փուլն անցկացնելու առաջարկություններ եւ երաշխիք են ստացել», - տեղեկացրել է քաղաքագլուխը:





























