Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին ընդունել է Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո քաղաքի քաղաքապետ Միշել Ամիելը եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե նախագահ Սահակյանը կարեւոր է համարել Լե-Պեն-Միրաբոյի եւ Մարտունու միջեւ կապերի ընդլայնումը քույր-քաղաքների շրջանակում` այն որակելով պահանջված երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, հավելելով, որ Արցախում հատուկ ուշադրություն է հատկացվում Ֆրանսիայի հետ բարեկամության հետեւողական խորացմանը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք: