Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակությունը` ի դեմս պատգամավորներ Մարգարիտ Եսայանի (ՀՀԿ), Մնացական Մնացականյանի (ՀՀԿ) եւ Արմեն Ռուստամյանի (ՀՅԴ), հուլիսի 4-9-ը Օտտավայում` առաջին անգամ մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության խորհրդարանական վեհաժողովին:

Հուլիսի 8-ին Կանադայում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց պատգամավորների հանդիպումը Օտտավայում հայ համայնքի հետ: Պատգամավորները հանգամանալից անդրադարձ կատարեցին հայկական պատվիրակության մասնակցությանը խորհրդարանական վեհաժողովին եւ արդյունքներին, որին հաջորդեց հարց ու պատասխանը:

Այնուհետեւ, պաշտոնական ընդունելության ժամանակ ներկաները հնարավորություն ունեցան անմիջականորեն շփվել պատվիրակության անդամների հետ: