Այսօր հունիսի 9-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել' հունիսի 10-ից 11-ը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Կոսովոյի ուժերի եւ Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների ձեւաչափով նիստերին մասնակցելու նպատակով:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ: