Ոստիկանությունը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է անհայտ անձը գողություն կատարում:

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 4-ին ժամը 15:00-ի սահմաններում: Անհայտ անձը մի քաղաքացու քաշել, գցել է գետնին, պարանոցից հափշտակել ոսկյա շղթան եւ դիմել փախուստի:

Վնասի չափը կազմում է 180 հազար դրամ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը որոնում է այդ քաղաքացուն:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: