«Ալ-Քաիդա» խմբավորումն անցյալ տարի պատրաստվում էր պայթեցնել Էյֆելյան աշտարակն ու Ֆրանսիայում կարեւոր նշանակության այլ օբյեկտներ: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, այս մասին տեղեկանում ենք պաշտոնական որոշ փաստաթղթերից:
Այս տեղեկատվությունը համապատասխանում է հայտարարություններին, որոնք այս շաբաթ արել էր ֆրանսիական կառավարությունը՝ ներկայացնելով հակաահաբեկչական նոր օրինագիծը:
Փաստաթղթի համաձայն, ֆրանսիական հատուկ ծառայությունների հսկողության ներքո գտնվող Ալժիրի քաղաքացին կապի է հաստատել Ալժիրում գործող իսլամական զինյալների հետ: Զրույցներում որպես հնարավոր թիրախ հիշատակվել են Լուվրը, ատոմային կայաններն ու փարիզյան գիշերային ակումբները:
Կասկածյալին ձերբակալել են անցյալ տարվա հունիսին: Փաստաբանը հայտարարել է, որ մարդիկ, ում հետ կապ է հաստատել իր պաշտպանյալը, շատ ավելի վտանգավոր են, քան ձերբակալված տղամարդը:





























