Չինաստանի իշխանությունները կբարձրացնեն յուանի ճկունությունը եւ կնվազեցնեն արժույթի շուկաների աշխատանքին միջամտությունը: Այս մասին այսօր հայտնել է  Չինաստանի ազգային բանկի նախագահ Չժոու Սյաոչուանը՝  չին-ամերիկյան բանակցությունների շրջանակում կայացած  մամուլի ասուլիսում, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Չժոու Սյաոչուանը նշել է, որ շուկայական միջոցներ օգտագործելը Չինաստանի բանկերից կպահանջի գրավի ներկայացում՝ միջազգային պրակտիկային համապատասխան:

«Տոկոսադրույքները ազատականացնելուց հետո Կենտրոնական բանկը  դրամավարկային քաղաքականությունը  դրամական շուկա տեղ հասցնելու ազդեցիկ մեխանիզմի կարիք կունենա»,- նշել է ԿԲ-ի նախագահը: