Վերջին չորս տարիների ընթացքում Կոլուբիայի ավելի քան 200 բնակիչ ստրկության մեջ է հայտնվել:
2010թ.-ից ի վեր ստրկավաճառներին հաջողվել է առեւանգել 223 մարդ՝ 189 կին եւ 34 տղամարդ, որոնցից մոտ 150-ը մարդ սեռական ստրկության են հանձնվել, հաղորդում է Radio Caracol ռադիոկայանը՝ վկայակոչելով երկրի կառավարության զեկույցը:
Կոլումբիայի ներքին գործերի նախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ, 213 չափահաս եւ 10 անչափահասներ են հայտնվել «կենդանի ապրանքերի» առեւտրով զբաղվողների ձեռքում, որոնցից 208-ը այլ երկրներ են տեղափոխվել: Գրեթե բոլորին հաջողվել է հետ վերադարձնել հայրենիք:
Նշվում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ստրկավաճառության դեմ պայքարը կառավարության գլխավոր խնդիրներից է դարձել: Կոլումբիան այս հարցերում աջակցության համաձայնագիր են ստորագրել Էկվադորի, Չիլիի, Արգենտինայի, Հոնդուրասի եւ Սալվադորի հետ:





























