Եվրոպական ստորգետնյա գազապահեստարանը ուկրաինանական ճգնաժամի ֆոնին, հուլիսի առաջին 9 օրերի ընթացքում համալրվել է 2,2 մլրդ խորանարդ մետր գազով, ասվում է Ստորգետնյա գազապահեստարանների եվրոպական օպերատորների ընկերակցության հաշվետվությունում (GSE):
Հուլիսի 9-ի տվյալներով՝ գազապահեստարանում գազի պաշարները կազմել են 54.408 մլրդ խորանարդ մետր: Հունիսի 30-ին Եվրոպայի գազային պահեստարաններում հաշվվել է 56.154 մլրդ խորանարդ մետր գազ, հաղորդում է «ՓՐԱՅՄ»-ը:
Վիճակագրական տվյալների համաձայն, ոչ մեծ քանակության գազ է մատակարարվել Իտալիայի (500 մլն խոր.մետր), Գերմանիայից (500 մլն խոր.մետր) եւ Ավստրիայից (150 մլն խոր. մետր):
GSE-ը այժմ ստուգում է ԵՄ 15 երկրներում գազապահետարանների հագեցվածությունը:





























