Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են Գոսպորտ եւ Հեմփշիր քաղաքների հիվանդանոցներում ավելի քան 100 կասկածելի մահվան դեպքերի քննություն սկսելու մասին:

Քննությունը անդրադառնալու է հիվանդների մահվան դեպքերին՝ 1991 թ. սկսած:

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Նորման Լամբը հանձնարարել է ուսումնասիրել մի շարք հարցեր՝ հիվանդներին ուժեղ թմրամիջոցներով ներարկումներ անելու հետ կապված, որոնք մահվան պատճառ են դարձել, փոխանցում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով  The Independent-ը:

2012 թ. հիվանդների անվտանգության փորձագետ Ռիչարդ Բեյքերի հրապարակված զեկույցում ասվում է, որ  տարեց հիվանդներին պարբերաբար ուժեղ ցավազրկող միջոցներ են նշանակել, այդ թվում՝ մորֆին: Փաստաթղթում նաեւ նշվում է, որ զոհվածների մեծամասնությունը հիվանդությունը հաղթահարելու հնարավորություն է ունեցել: